Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։
BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։
Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլեւ անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։
Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, որի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը