Համբուրվող Թրամփի ու Պուտինի նկարը Վիլնյուսի փողոցներից մեկում/տեսաշար/
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի 2 բնակիչ՝ Դոմիյակաս Սեկաուսկասն ու Մինդուադաս Բոնանուն, քաղաքի փողոցներից մեկը զարդարել են սթրիթ արտի ինքնատիպ նմուշով, որն ի ցույց է դնում համբուրվող Վլադիմիր Պուտինին ու Դոլանդ Թրամփին:
Հեղինակները պատմել են, որ ՌԴ նախագահն ու ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն ունեն որոշ ընդհանրություններն ու միմյանց հետ «շատ լավ են զգում»:
«Այս պատկերը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ժամանակակից աշխարհում»,-նշել է հեղինակներից մեկը:
Նախկինում Կրեմլն ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում աջակցում է Դոնալդ Թրամփին:

