Ուկրաինան Լուգանսկի ու Ռուսաստանի միջև պատ է կառուցում
Ինչպես նշում է gazeta.ru-ն,ւկրաինայի շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան հայտնել է,որ Ուկրաինան սկսել է Ռուսաստանի ու Լուգանսկի շրջանի միջև պատի կառուցման համար ինժեներա-տեխնիկական աշխատանքներ։ «Մոտ կես ժամ առաջ ես խոսել եմ սահմանապահների հետ ու կասեմ, որ աշխատանքներն արդեն սկսվել են: Մասնագետների բրիգադներն արդեն տեղում են: Այժմ նրանք ուսումնասիրում են հողի որակը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Շփման գծի երկայնքով մեկ աշխատում է մասնագետների 2 մեծ խումբ»,-ասել է պաշտոնյան:
