Կայծակահարությունից մոտ 50 մարդ է մահացել
Բանգլադեշի շրջաններում կայծակահարությունից մահացածների թիվը հասել է 50-ի: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին 35 մահացածների մասին: Մահացածների մեծ մասը ֆերմերներ են, որոնք կայծակահար են եղել դաշտային աշխատանքների ժամանակ: Աղետի զոհ են դարձել նաև երեխաներ, որոնք անձրևի ժամանակ գտնվել են փողոցում:
