Կկառուցվի Լուգանսկի մարզի ու Ռուսաստանի միջև պաշտպանական պատ
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Լուգանսկի մարզում` Ռուսաստանին սահմանակից հատվածում, վերսկսվել են «Պատի» կառուցման ինժեներա-տեխնիկական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան: «Արդեն իսկ ժամանել են երկրաբանների բրիգադները: Ներկայումս աշխատանքներ են տարվում հողի վիճակի հետազոտման ուղղությամբ: Շփման գծում աշխատում են երկու հզոր խմբեր»,- ասել է Գեորգի Տուկան:
