Ինչու էր Փաշինյանը համոզված, որ աղքատությունը նվազել է


Չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե արատակարգ ռեժիմը բացասաբար չի անդրադարձել գնաճի վրա, պարզվում է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, ամեն դեպքում թանկացել են:
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական հրապարակած տվյալներից, այս տարվա ապրիլին մարտի համեմատ՝ 1.8% գնաճ է արձանագրվել սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում: Մի շարք պարենային ապրանքների դեպքում գնաճն անհամամատ ավելի բարձր է եղել:

2020թ. ապրիլին մարտի համեմատ ալյուրի գինը բարձրացել է 4.0%-ով, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ոլոռինը ՝6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով, բրնձինը՝ 4.2%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մարտի համեմատ՝ 7.4% աճել է նաև շաքարավազի գինը:
Ընդ որում գներն ավելի շատ են աճել մայրաքաղաք Երևանում:
Մրգի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ բարձրացել է 9.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ`8.3% ով:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի գինը մարտի համեմատ՝ 4.2% աճել է: Բավականին հետաքրքիր է ձվի գնի դինամիկան, որն անցյալ տարվա կեսերից սկսած շեշտակի նվազել էր: Այսպես` 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ձվի գինը նվազել է 17.2%-ով, իսկ ահա 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 19.8% գնաճ:

Բանջարեղենի գներն նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են 6.5%-ով, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 1.7% նվազել են, ինչը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզերում մարդիկ հնարավորություն չունեն իրացնել իրենց արտադանքը, քանի որ արտահանումն արտակարգ դրության պայմաններում համարյա չի կատարվում: Եթե նախորդ տարվա այս ժամանակահատվածում տեղական արտադարության բանջարեղենն արտահանվում էր Ռուսասատան և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ, ապա այս տարի շատ արտադրողներ բանջարեղնն անգամ Երևան հասցնել չեն կարողանում:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա այստեղ ամենամեծ փոփոխությունը կատարվել է բենզինի շուկայում: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա ապրիլին մարտի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է բենզինի 17.1% էժանացում, դիզելային վառելիքն էժանացել է 9.2%-ով։
Նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար նվազել են 21.5% և 17.0%-ով։ Սա ամենամեծ գնային նվազումն է, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաշխարհային տնտեսական հետևանքներով:

Ընդհանուր առմամբ` ոչ պարենային ապրանքների շուկայում անցյալ տարվա համեմատ գրանցվել է 1.1%, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:
Ապրիլին մարտի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.9%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 1%-ով, հագուստինը և տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 5.2%-ով: Ընդ որում պետք է նաև նլատել, որ բենզինի և դիզվառելիքի համընդհանուր գնային նվազումը զսպող հանգամանք է եղել մնացած ապրանքների գնաճի մակարդակի համար: Սրան ավելացնենք նաև, որ արտակարգ ռեժիմի պատճառով բնակչության լայն խավերիր եկամուտները նվազել են, հետևաբար սոցիալական վիճակն էլ ավելի է սրվել: Մնում է հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համոզված է, որ  աղքատությունը նվազել է, ինչ հիմքով էր  նա ԱԺ-ում հայտարարում, որ մեկ տարվա ընթացքում աղքատների թիվը քչացել է :


Հայկ Դավթյան

դիտվել է 2043 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am