Ադրբեջանում կտրուկ իջել է արտարժույթի վաճառքի ծավալը
Ադրբեջանում կտրուկ իջել է արտարժույթի վաճառքի ծավալը, կրճատվելով 55 անգամ: Այսպիսով դոլարի արժույթի ընդհանուր ծավալը կազմում է 79 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ Ադրբեջանի կենտրոնական բանկին հղում տալով: 2015թ-ի փետրվարի 16-ից Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրաժարվել էր մանաթի և դոլարի կապից և անցել եվրոյի և դոլարի: Այդ պահից դեկտեմբերի 19-ի տվյալներով՝ ազգային արժույթը գնահատվել է 25%: «Դոլարի ծավալը, որն ադրբեջանական բանկերը վաճառել են բնակչությանը, 55 անգամ կրճատվել է՝ կազմելով 79 միլիոն դոլար: Եվրոյի հետ կատարվող գործարքները կրճատվել են 3.5 անգամ՝ կազմելով 69 միլիոն եվրո: Արտարժույթի պահանջարկի անկումը արժույթի ընդհանուր ծավալի 6.2 անգամ կրճատում է առաջ բերել»,- նշվում է հաշվետվության մեջ:
