Ադրբեջանի վարչապետը կայցելի Վրաստան
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը մայիսի 15-ին կմասնակցեն «Արեւելք-Արեւմուտք» էներգետիկ միջանցքի 20-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։ «Արեւելք-Արեւմուտք» էներգետիկ միջանցքի հիմքում ընկած է Բաքու-Սուփսա նավթատարը, որը ձգվում է 830 կմ եւ տարեկան տեղափոխում է 7 մլն տոննա նավթ։ «Ադրբեջանը միջոցառման ժամանակ կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեն եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը»,- ասված է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
