Զանգ Մոսկվայից Արցախի հարցով. Վաշինգտոնին դուր չեկավ ռուսական գաղտնազերծումը

Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: «Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին», ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:
Այսպես, ինչն է ստիպել, որ Ս.Լավրովը վերցնի հեռախոսի և զանգահարի Զ. Մնացականյանին...

Վերջին մի քանի օրերին պաշտոնական Երևանը՝ նախ՝ ի դեմս Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ երեկ նաև Նիկոլ Փաշինյանի, անդրադարձել են ԼՂ կարգավորման գործընթացին, ոչ միանշանակ հայտարարություններ արել, կարելի է ասել, լղոզել են, ցույց տալու համար, որ իրենց չեն կարող պարտադրել, այս կամ այն լուծումը:
Իսկ Լավրովը, շաբաթներ առաջ բացահայտեց բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը՝ գաղտնազերծելով, որ այսօր բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ:

Անցան օրեր, Մնացականյանն ու Փաշինյանը, այսպես՝ իմիջիայլոց, Լավրովին պատասխանում են, թե մենք հասկանում ենք ինչ ենք ուզում, ինչի համար եմ ուզում և մեզ չեն կարող պարտադրել ինչ-որ տարբերակ:

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի բանակցողները «հեռավար» պատասխանում են Լավրովին: Ի՞նչ էր մնում անել Լավրովին...

Ըստ ամենայնի, Լավրովը գիտակցելով Փաշինյանի և Մնացականյանի «ճարպիկ» քայլերի իմաստը, անմիջապես պահանջել է վերջ տալ թատրոնին ու կոնկրետանալ անելիքների վրա՝ այսինքն՝ բովանդակային բանակցություններ կազմակերպելու հաջորդ փուլի վրա, այլ ոչ թե սեփական հասարակությանը վարկածներ մատուցելով:

Ինչևէ: Այստեղ կարևոր է նաև ԵԱՀԿ ՄԽ-ում մյուս համանախագահի՝ Միացյալ Նահանգների կեցվածքը: ԼՂ խնդիրը վերջին տարիներին չի էլ հետաքրքրում Վաշինգտոնին, նրանք կարծես կընդունեն այն, ինչին համաձայնեն Հայաստանն ու Ադրբեջանը: Իսկ առայժմ «ասողը»՝ Ռուսաստանն է, և ԱՄՆ-ն կարծես չի ընդդիմանում:

Թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաև՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոմբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Այն պահից սկսած, երբ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանը կդառնա փոքր-ինչ գերակա թեմա՝ հնարավոր է, նրանք էլ ավելի ակտիվ գործեն:
Սակայն, այս պահին Ջորջ Քենթի հայտարարության ենթատեքստից կարելի է հասկանալ, որ Լավրովի «անկեղծացումները» ղարաբաղյան հարցով ԱՄՆ-ին, բնավ էլ, դուր չեն եկել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9673 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am