Գրավիչ թիրախ
Die Welt-ին տված հարցազրույցում Եվրոպոլի նախագահ Ռոբ Ուեյնրայթն անհանգստություն է հայտնել գալիք Եվրոպայի առաջնության հետ կապված: Ինչպես Ռոբ Ուեյնրայթն է ասել՝ 2016 թվականի ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ: «Ես մեծ մտահոգությամբ եմ նայում գալիք Եվրոպայի առաջնությանը: Այն գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար: Եվրոպայում մեզ հայտնի են գրեթե հինգ հազար գրոհայիններ, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում և Իրաքում»,- ասել է Ուեյրայթը: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը` Ֆրանսիայում:
