Լավրովին ցրելու նուրբ արվեստը

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը, որն ամեն խաղ խաղում էր, որպեսզի չանդրադառնար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, հազար մեյմունություն էր բեմադրում, որպեսզի խույս տար պատասխանից, ինքն առաջինը չհայտնվեր հարվածի տակ եւ առաջ էր մղել Զոհրապ Մնացականյանին, այսօր Ազգային ժողովում չկարողացավ խուսանավել այդ չարաբաստիկ խնդրից:

Հիշեցնենք, որ Լավրովը ապրիլի կեսերին բացահայտեց այս իշխանության իրական դեմքը հայտարարելով, որ Ղարաբաղի կարգավորման բանակցային սեղանին քննարկվում է փուլային տարբերակը:
Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման, ինչպես նաեւ հարցուպատասխանի ժամանակ ընդարձակ պատասխանելով մի քանի պատգամավորների համառ հարցադրումներին, Նիկոլ Փաշինյանը հազար տակ ֆռռացրեց, որպեսզի չխոսի իրականության մասին: Ասաց, թե ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքն է հայտնել.«ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն», - ասաց նա՝ շարունակելով. «Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե:Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Ի վերջո, կա՞ այդպիսի փաստաթուղթ կամ բանակցվել է այդպիսի փաստաթուղթ թե ոչ, դուք պատասխանեցիք Լավրովի հայտարարությանը, բայց չպարզաբանեցիք, հետաքրքրվեց պատգամավորներից մեկը: Փաշինյանն ասաց, թե Լավրովի հայտարարությանը չի անդրադարձել, այլ անդրադարձել է իր հայտարարություններին, իշխանության դիրքորոշումներին.«Ես մեր դիրքորոշումն եմ արտահայտել, եւ ասել, որ այն գոյություն ունի՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող այլ դիրքորոշումներին: Ձեր ասած հարցին ես նախկինում բազմիցս անդրադարձել եմ, իսն ոչ թե դժվար է այդ նույն պատասխանները կրկնել, այլ ես կարծում եմ, որ բանը մի անգամ են ասում: Եթե այլ ատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»:
«Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, և ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ և այդ հնարավորութունն օգտագործելու ենք: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք», - ի վերջո ափերից դուրս եկավ վարչապետը ու քիչ էր մնում խոստովաներ, որ բանակցում ենք, լավ ենք անում, ձեր ինչ գործն է:
Ի դեպ, մի քանի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ ի սկզբանե Փաշինյանը համաձայնել է փուլային տարբերակի քննարկմանը, որքան էլ լավատեղյակները զգուշացրել են՝ չմտնել վտանգավոր խաղի մեջ, միեւնույն է, նա անդրդվելի է մնացել:
Չի բացառվում, որ շուտով իշխանության ներսից բարձրաձայնեն այս մասին, որ Նիկոլ Փաշինյանը ստվերային բանակցություններ է վարում ու այդ պատճառով էլ չէր կարող սուտ հանել Լավրովին, պարզ դարձավ Ադրբեջանի նախագահի մասին նրա հերթական ռեւերասներից.: «Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, և ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան ևս ուզում են և կարևորը նրբությունների մեջ է:

Փաստորեն, այս մարդը, որն ամբողջ հոգու խորքով ատում է իր հերոսներին, անվերապահ հավատում է Ադրբեջանի նախագահին, ավելին, նա միակ մարդն է, ում չի փռում ասֆալտին, ծեփում պատերին, այլ ճիշտ հակառակը, այս մարդն իր համար քաղաքակիրթ է:

Անի Սահակյան

դիտվել է 2430 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am