Հռոմի պապի հայաստանյան այցը կրկին լարվածություն կառաջացնի Անկարայի ու Վատիկանի միջև. The Daily Mail/տեսանյութ/
Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին:Պարբերականը նկատել է, որ այդ փաստը կշարժի Թուրքիայի զայրույթն ու լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի դիվանագիտական հարաբերություններում: Անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես «ցեղասպանություն» էր որակել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը,հիշեցրել է պարբերկանը և գրել.«Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»:Անցած տարի Թուրքիան նոտա էր հղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար,գրել է The Daily Mail -ը:
