Եկեք չտրվենք մանիպուլյացիաների.Արծրուն Հովհաննիսյանը՝Սեֆիլյանի հաշվարկների մասին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ,լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտնած տեղեկություններին, ընդգծեց. «Լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ են ներկայացրել՝ հյուսիսն ու հարավը խառնած, նշել են, որ տեղում չեն եղել, այսինքն չլինելով այնտեղ` հաշվարկներ են կատարել: Ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս պետք է տեղանքում աշխատի: Խորին հարգանք ունեմ ժիրայր Սեֆիլյանի և իր կողքին կանգնած զինվորականների նկատմամբ, ովքեր ունեն երկարա մյա ծառայության փորձ, բայց տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կաննոների պահպանում»,- նկատեց Հովհաննիսյանը:
