Լելե թեփե-ում կորուստների չափերը. 1994-ի արյունալի ձմռանը այս տարածքներում հայկական ուժերը տվել են շուրջ 400 զոհ

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավային ուղղությամբ 2016-ի ապրիլին 2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս: 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում: Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»: Ապա Սերժ Սարգսյանը Բլումբերգ-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»: Լելե թեփե-ում «շատ փոքր հատված»-ի իրական չափերը Մենք, բնականաբար, հնարավորություն չունենք 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թե որքան է Արցախյան կողմի դիրքային և տարածքային կորուստը հարավային՝ Լելե թեփե-ի ուղղությամբ, սակայն ծանոթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտեզներ, համեմատելով հայկական և ադրբեջանական դիրքերը մինչև 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարող ենք իրականությանը մոտ պատկեր ունենալ: Այսպիսով, Լելե թեփե-ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն: Լելե-թեփե Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն: Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհ և վիրավոր: 1994-ի հունվարյան ողբերգությունը Նախքան 1994-ի մայիսյան զինադադարը, Արցախյան ուժերը գրոհով հասել էին Հորադիզ երկաթուղային կայարան: Այն հայկական ուժերի վերահսկողության տակ էր որոշ ժամանակ: 1994-ի հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակում սկսեց երեք ուղղություններով` Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի և Հորադիզի հատվածներում: Հակառակորդը հետ բերեց Հորադիզ երկաթուղային կայարանը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց ճեղքել և մոտ 15 կմ խորությամբ եւ 5 կմ լայնությամբ առաջանալ հարավարևելյան` Հադրութի ուղղությամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ադրբեջանական դիվերսիոն խմբավորման անցումը Արցախյան ուժերի թիկունք: Այս հոդվածը պատրաստելու ընթացքում ես, ըստ իմ տրամադրության տակ գտնվող 1991-1994 թթ. պատերազմի զոհերի ցուցակի, հաշվեցի, թե որքան է եղել հայկական զոհերի թիվը Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին: Հորադիզ կայարանը հետ գրավելու համար կատաղի մարտեր էին ընթանում: Այդ ամիսներին հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ: Արցախյան երկուսուկես տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը՝ զինվորական և քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000: Վարանդա/Ֆիզուլիի շրջանն այսօր Ֆիզուլիի շրջանը և համանուն քաղաքը նախկինում կոչվել է Կարյագինո: 1930-ին նախկին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինո շրջանի (уезд) մի մասի վրա ձևավորվեց նոր վարչական միավոր, որը 1959-ին՝ ի պատիվ բանաստեղծ Մուհամմեդ Ֆիզուլիի, վերանվանվեց Ֆիզուլի: Նախքան Ադրբեջանի հռչակումը՝ 1918-ը, Կարյագինոն հիմնականում բնակեցված էր ռուս մոլոկաններով: Արցախ-Ադրբեջան շփման գիծը 1994-ի մայիսին հաստատված զինադադարով անցնում է նախկին Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանով: Ճշգրիտ դժվար է ասել, թե նախկին Ֆիզուլիի շրջանի որ մասն է մնացել Ադրբեջանին: Երբ նայում ենք քարտեզին, նկատելի է, որ շրջանի կեսից պակասն է գտնվում այսօրվա ԼՂՀ տարածքում: Հաշվի առնելով, որ մինչև 1993-ի օգոստոսի 23-ը (սա այն օրն է, երբ Արցախյան բանակը առանց լուրջ կորուստների մտավ Ֆիզուլի) շրջանի տարածքը 1386 քառակուսի կիլոմետր էր, կարելի է ասել, որ մոտավորապես 600 քառակուսի կիլոմետրն է այսօր գտնվում Արցախի կազմում: Արցախի կազմում գտնվող նախկին Ֆիզուլիի տարածը գրեթե բնակեցված չէ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում գտնվող Ֆիզուլիի շրջանում կա 22 բնակավայր: Շրջանի ամենամեծ բնակավայրը Հորադիզ քաղաքատիպ ավանն է: Տարիներ առաջ Արցախի իշխանությունները Ֆիզուլի քաղաքը և շրջանը, որտեղ մի քանի տասնյակ հայ է բնակվում, վերանվանեցին Վարանդա: Ո՞վ է Ֆիզուլին Ֆիզուլին 15-րդ դարի նշանավոր պոետներից ու մտածողներից Մոհամմեդ իբն Սուլեյմանի գրական անունն է: Ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում, գրել արաբերեն, պարսկերեն և օսմաներեն: aniarc.am  

դիտվել է 181 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am