Հայկական Զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն.Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալներին լրագրողների հետ զրույցում հայտնեց,որ հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձևով դեռևս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել: «Թե իր տարածածը, թե նախկինում հնչած թվերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ գործողություններ կարող են լինել, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները:Անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումները, հիմնականում հօգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ դրանք չեն մեկնաբանվել ու այժմ էլ սխալ է մեկնաբանել», – նշեց Հովհաննիսյանը: «Ինչ մնում է կոնկրետ որքան, ինչ ենք կոցրել, ապա նախ նշեմ, որ «կորցնել» բառն ընդհանրապես չեմ ընդունում, որովհետև հայկական զինված ուժերի համար նման երևույթ գոյություն չունի, դա ժամանակավոր վերահսկողություն է և այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանա լի է, որ կարող են շարունակվել: Հակոբյանը նշել է այնպիսի տերմիններ, որոնք ընդհանրապես չեն կիրառվել, նշել է հենակետերի մասին, բայց ընդհանուր առմամբ հարավում ընդամենը մեկ հենակետ կա»,- ասաց Հովհաննիսյանը:
