Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ՌԴ ԱԳՆ-ն
ՌԻԱ լրատվական գործակալությունը տեղեկացնում է ,որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: «Կարիք չկա նրբություններ փնտրել՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործում, որովհետև Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում այլ պետությունների հետ՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա։Մենք շատ լավ հասկանում ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարդության աստիճանը և հստակ պատկերացնում ենք, թե որ մեթոդները կարող են իրապես, այլ ոչ՝ խոսքերով, հանդարտեցնել իրավիճակը։ Այդպիսի մեթոդներից, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական կարգավորումն է»,-ասել է նա: «Մենք շատ լավ պատկերացնում ենք իրավիչակի լրջությունը ԼՂՀ-ում »,-ասել է նա: Ավելի մանրամասն՝ ria.ru-ում
