Լռություն հազարավոր բառերի փոխարեն

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների և լրագրողների հարցերին, մի շարք ուշագրավ արձանագրումներ է արել։
Նախ` խոստովանել է, որ վարչապետը մոլորեցնում էր հպարտ քաղաքացիներին` ասելով, որ վերջին երկու տարիներին բանակցություններ չկան, որ առանց Արցախի մասնակցության չեն էլ լինի։ ՌԴ արտգործնախարար Լավրովը իր հայտարարությամբ խառնեց իրենց խաղաքարտերը, հիմա չխոստովանելն անհարմար է լինելու, դիմացը ոչ թե ՀՀ նախկին ռեւանշիստն է, այլ ռազմավարական գործընկեր պետության թիվ մեկ դիվանագետը, Մինսկի խումբը, եւ Փաշինյանն ու մյուսները չեն կարող կատեգորիկ հերքել, սուտ հանել հայտարարության հեղինակին:

Մնացականյանը միանշանակ չի հաստատել, բայց և չի հերքել, որ սեղանին շատ կոնկրետ փաստաթուղթ է դրված։ Ավելին` չի բացառել, որ դա հենց Լավրովի բարձրաձայնած տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակն է: Պարզապես «հիմա այդ հարցը թափ տալու կարիք չկա»,-ասել է նա և շարունակել, թե «տերմինները»` փուլային, փաթեթային, կարևոր չեն. «Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ հայկական կողմը խախտում է պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Կար մի գործընկեր ժամանակին` ասում էր, համաձայն ենք փուլային տարբերակին, եթե առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո` մնացածը։ Այսինքն` մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են»։

Զոհրաբ Մնացականյանն այս խոստովանական ցուցմունքները տվել է առերեսման ժամանակ, ինչից այդպես էլ խուսափում է Նիկոլ Փաշինյանը: Լավրովի հայտարարությունից մոտ մեկ ամիս է անցել, բայց Փաշինյանը համառորեն լռում է ու շրջանցում թեման այն պարագայում, երբ պատրաստ էր շուրջօրյա լայվ մտնել, երբ ինչ որ մեկն իշխանությանն ասում է՝ աչքիդ վերեւը հոնք կա: Նիկոլ Փաշինյանը իր խամաճիկ պատգամավորների միջոցով տասնյակ թեմաներ օրակարգ նետեց, խորհրդարանը վերածեցին նույնիսկ հայհոյանքների թատերաբեմի, միայն թե շեղեն հանրության ուշադրությունն այս թեմայից: Մի քանի օր անհետանալուց հետո Փաշինյանը ճիշտ է վերադարձավ լայվի ռեժիմ, բայց գերադասեց Աննայի հետ եթերում գյալաջի անել, կամ փոքրիկ Արփիի հետ խաղալ, միայն թե չանդրադառնա Լավրովի հայտարարությանը:

Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով իշխանությունը ստանալուն պես Փաշինյանի առջեւ դրվել է տխրահռչակ փուլային տարբերակը, թեմայից հասկացողները հորդորել են չմտնել այդ ծանր բեռի տակ, հայ ժողովուրդը դա չի ներելու, որքան էլ պետության ղեկավարը լեգիտիմ լինի: Որեւէ մեկին չի հաջողվելու հող հանձնել, քանզի Արցախի տարածքները Հայաստանի անվտանգությունն են, հանձնել այդ տարածքները,կնշանակի հանձնել Սյունիքը, հասնել Երեւանին…

Փաշինյանը նույն կերպ անհետացել է նաեւ Միքայել Մինասյանի հայտնի լայվից հետո, որով նա հայտարարեց, ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանը հանդիպել է իրեն, ասել, որ Փաշինյանն է ուղարկել, առարկում էր սիմվոլիկ գումար մուծել մի հիմնադրամի, քաղաքական չեզոքություն պահի, որից հետո կապրի հանգիստ:

Մի քանի ամիս առաջ էլ Վանեցյանն էր հայտարարել, որ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է Մինասյանին, բայց պատճառների ու զրույցի մասին չէր մանրամասնել՝ թերեւս դա թողնելով Փաշինյանին: Բայց վերջինս այդպես էլ չխոսեց այս թեմայի մասին, գուցե այն պատճառով, որ եթե խոստովանի, ոչ միայն խայտառակ է լինելու, այլ պատասխանատվության է ենթարկելու պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանը միայն Մինասյանի հետ նման կերպ չի վարվել, ցանկն ավելի մեծ է, եւ շատերը այդ այսպես կոչված սիմվոլիկ գումարը փոխանցել են, մեղադրանքին նորը կգումարվի: Ուստի եւ գերադասում է լռել:

Ինչն ավելի խոսուն է, քան հազարավոր բառերը:

Անի Սահակյան

դիտվել է 2962 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am