Ինքնառեկորդ է սահմանել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը լրջագույն վնաս է հասցրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առանց այդ էլ խոցելի վիճակում գտնվող մասնագիտական հմտություններին: Նախարարը մի շարք հակամասնագիտական հայտարարություններ է արել` հերթական անգամ գերազանցելով ինքն իրեն:

Արսեն Թորոսյանը թերևս առաջին միակ բժիշկ նախարարն է, ով բավարար ցինիզմ է ունեցել` հրապարակավ անվանարկելու և հենգանքի թեմա դարձնելու կոնկրետ մարդու հիվանդությունը: «...Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,- ՖԲ-ում գրել է նախարար Թորոսյանը` մեկնաբանելով ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հրապարակավ արտահայտած այս կարծիքը. «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

Տվյալ պարագայում նախարարը կարող էր, թերևս նաև պարատավոր էր հակառակ կարծիքն ունենալ, բայց դա նրան իրավունք չի տալիս հեգնել հակառակ կարծիքն ունեցող մարդուն` պիտակավորելով նրա առողջական խնդիրները, որոնք երբևէ հանրային քննարկման թեման չեն եղել ու չեն էլ կարող լինել: Բայց սա դեռ ամենը չէ: Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ էլ հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում հնարավոր է լինեն 500 հազար վարակված քաղաքացիներ, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր:
«Եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր: Այդ սցենարն այդքան էլ անհավանական չէ, շատ հավանական սցենար է, եղել է տարբեր երկրներում: Բարեբախտաբար դա մեզ մոտ չի եղել՝ հուսով եմ թե՛ մեր ժողովրդի զգոնության, թե՛ սահմանափակող միջոցառումների շնորհիվ: Այդ ամեն ինչը պետք է պահել: Եթե չկարողացանք պահել, ունենալու ենք անխուսափելի վատ սցենարներ»,- ասել է նա և ավելացրել, թե այս կանխատեսումը Հայաստանի համար արվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Թորոսյանի խոսքերով` եթե ամեն ինչ ճիշտ արվեց, ենթադրվում է, որ մյուս գարնանից համավարակը կամ կմարի, կամ կլինի դեղ կամ պատվաստանյութ:
Երբ 2 ամիս առաջ մտցվեցին սահմանափակումներ, մենք ավելի քիչ դեպքեր ունեինք, հիմա երբ դրանք հանվում են, մենք ունենք մի քանի անգամ ավելի շատ դեպքեր, ունենք մի վիճակ, երբ օրվա կտրվածքով վարակվածների թիվը ավելի քան եռակի գերազանցում է բուժվածների թվին, ինչը նշանակում է, որ վարակի դեմ պայքարն արդյունավետ չի եղել և, ամենակարևորը, այն հաղթահարված չէ: Մենք կրել ենք տնտեսական վնասներ, բյուջեի կատարումը դրել ենք հարցականի տակ, պետությանը կանգնեցրել ենք լրացուցիչ արտաքին պարտք վերցնելու պարտադրանքի տակ և չենք ստացել ակնկալվող առողջապահական արդյունքը:

Պարզվում է նաև, որ նախկինում դեպքերը քիչ են եղել, քանի որ թեստավորումներն են ավելի քիչ են արվել, հետևաբար բացառված չէ, որ բազմաթիվ մարդիկ վարակվել ու ինքնուրույն բուժվել են, նախարարությունն այդ մասին անգամ տեղյակ էլ չի եղել: Հիմա հարց` ինչ տրամաբանությամբ էինք մենք այն ժամանակ մտցնում խստացումները, ինչ տրամաբանությամբ ենք մենք այժմ դրանք հանում: Արսեն Թորոսյանն այս հարցերի պատասխանները հազիվ թե ունենա: Ինչպես ասում են` դա նրա խելքի բանը չէ: Չէ որ ժամանակին այս մարդը, որին առողջապահության նախարարի պաշտոն է վստահված, ասում էր` կորոնավիրոսն ինքն իրենով այնքան էլ վտանգավոր վարակ չէ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 8198 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am