Մենք կչեզոքացնենք բոլոր վտանգները.Պուտին
BBC-ն հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ռումինիայում տեղակայված ԱՄՆ-ի նոր հակահրթիռային պաշտպանության կայանին, ասաց, որ Ռուսաստանը «կչեզոքացնի առաջացող բոլոր սպառնալիքները»: Այս նոր պաշտպանության համակարգը ուղղված է թուլացնելու Ռուսաստանի միջուկային կարողությունը,կարծում է Պուտինը: ՆԱՏՕ-ի պննդմամբ` այս համակարգը ուղղված է ոչ թե Ռուսաստանի, այլ Մերձավոր Արևելքից եկող հնարավոր սպառնալիքների դեմ:
