Ռուսական զբոսանավը կալանվել է Հյուսիսային Կորեայում
«Վլադիվոստոկ» փրկարարարական համակարգման կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ «Элфин» զբոսանավի մարզիկների զբոսանավը կալանել են Հյուսիսային Կորեայի ծովափնյա անվտանգության աշխատակիցները: «Զբոսանավին կալանել է ծովափնյա անվտանգությունը: Անձնակազմի հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել է աշխատակիցը: Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի քննչական կոմիտեն: Հյուսիսային Կորեայի դրոշով նավը կալանել է մարզիկների զբոսանավը և տարել Հյուսիային Կորեայի ուղղությամբ: «Նրանց մոտեցել են հյուսիսկորեացի ձկնորսներ, կանչել կապիտանին նավ և զբոսանավը ձգելով տարել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ զբոսանավը, ենթադրվում է, գտնվել է չեզոք գոտում, իսկ խախտումներ չեն եղել:
