Արտակարգ դրություն է
ԱՄՆ զինվորականները տեղեկություն ունեն այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արտակարգ դրություն է հայտարարել Սիրիայում իր «մայրաքաղաքի»` Ռաքքա քաղաքի տարածքում, հայտնում է CNN-ը՝ Պենտագոնին հղումով։ «Մենք վկայում ենք, որ Ռաքքայում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը: Համաձայն Պենտագոնի տվյալների՝ իսլամիստները վերախմբավորում են ուժերը Ռաքքայի շուրջ և քաղաքային գծով, փորձ է արվում ամրապնդել ավիահարվածների և ցամաքային հարձակման համար պոտենցիալ թիրախները։ ԻՊ-ի կողմից նման արձագանքը սպասելի էր, քանի որ նա տեսնում է` ինչպես են սիրիական ընդդիմության զինված խմբավորումները տեղաշարժվում դեպի արևմուտք և արևելք, նշել է Ուորենը:
