Սկսվել է ՆԱՏՕ-ի ՀՀՊ բազայի շինարարությունը
Լեհաստանում մեկնարկել է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի շինարարությունը, տեղեկացնում է «Լեհաստանի ռադիոն»: Ռեձիկովո բնակավայրի տարածքում բազայի շինարարության մեկնարկին ներկա էին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Վորկը և այլ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Ռումինիայի պաշտպանության նախարար Միխնեա Մոտոկը:«Այսօր կարևոր օր է, քանի որ սկսվում է Եվրոպայի՝ հետևաբար Լեհաստանի անվտանգության ամրապնդման նոր փուլը»,- ասել է Դուդան՝ նշելով, որ Լեհաստանը վաղուց է սպասել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի մշտական տեղակայմանը:Բազայի շինարարության 182 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2016 թվականի փետրվարին: Այն շահագործման կհանձնվի 2018 թվականին:
