Ուժայինների ղեկավարները կազատվեն՞

Վերջին օրերի ամենաաղմկահարույց եղելություններից մեկը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանի եւ իշխանությունների միջեւ բացահայտ առճակատումն էր: Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։

«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարեց Խաչատրյանն ու նշեց, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom¬-ը չի վաճառվելու։

Հայտարարությանը հաջորդեց իշխանության պատասխանը, վարչապետը խոսեց իր խոսնակի շուրթերով, Խաչատրյաններին եւ էլի ուրիշներին մաֆիոզ ու թալանչի անվանելով: Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ կատարվեցին Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք առաջադրվեց Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Պարզվեց, սակայն, որ Գուրգեն Խաչատրյանը հաջողացրել էր փախուստի դիմել, ըստ վարկածի՝ մեծ ավտոմքենայի բեռնախցիկում թաքնվելու միջոցով:

Համաձայնեք, որ սա նույնիսկ կրկես էլ չէ, սա տրագիկոմեդիա է, իշխանության եւ իր նախընտրած հերոսների կատարմամբ: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը հանկարծ պատերազմ է հայտարարում նախկիններից որեւէ մեկի դեմ, թմբկահարում, թե թալանչիները շուտով ստանալու են իրենց արժանի պատիժը, բայց հենց պատերազմական ամենաթեժ պահին պարզվում է, որ հակառակորդին հաջողվել է ճողոպրել դաժան բախումից:

Հիշենք բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, վարչապետի մակարդակով պետության ամենաբարձր ամբիոնից հայտարարվեց, թե շատ շուտով դարի հանցագործությունն է բացահայտվելու, որ իշխանության կրնկի տակ գործող իրավապահները ահռելի թալանի բացահայտման գործ են քննում Հարությունյանի մասնակցությամբ, մինչ վարչապետը պոպուլիստական հայտարարություններով զբաղեցնում էր Պողոսներին, հանկարծ պարզ դարձավ, որ Հարությունյանը լքել է Հայասատանը, առ այսօր նրա տեղն անհայտ է: Նույնը կարող ենք ասել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին, նրա հետ էլ իշխանությունը բլիժնի բոյի մտավ, բայց եղավ այն, ինչ Հարությունյանի, Խաչատրյանի դեպքում: Ցանկը համալրում են Գեւորգ Կոստանյանը, Վահագն եւ Միքայել Հարությունյանները, Գագիկ Բեգլարյան, կամ ասենք Միքայել Մինասյանի դեպքում իշխանությունը հետախուզում է հայտարարում, բայց իշխանական պատգամավորներից մեկը հայտարարում է, թե նա Հայաստանում գաղտնի հանդիպումներ է ունենում ընդդիմադիր առաջնորդներից մկի հետ:

Պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի համար սա ընդունված ձեռագիր է, երբ կարողանում է իր թիրախների հետ համաձայնության գալ, վերջիններս ընդունում են խաղի իշխանական կանոնները եւ գրպանները լայն բացում վարչապետի առաջ, ապա ստանում են հայրենիքից իբր փախուստի դիմելու արտոնագիր: Հակառակ պարագայում, հայտնվում ճաղերի ետեւում: Կյանքը ցույց է տալիս, որ գրեթե բոլորի հետ լեզու գտնել ստացվում է: Հակառակ պարագայում, եթե սա թատրոն չէ, որով փորձում են սնել Պողոսներին, եւ իսկապես հերթական <<թալանչին>> կարողացել է փախչել Հայաստանից, ապա Փաշինյանը պետք է օր առաջ, ժամ առաջ ազատ արձակի ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին եւ առհասարակ ուժային բոլոր մարմինների ղեկավարներին, ովքեր ստացվում է, որ իրենց տեղում չեն եւ նրանց քթի տակ մարդիկ կարողանում են իրենց սեւ գործը տեսնել:

Անի Սահակյան

դիտվել է 15115 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am