Վենեսուելայի նախագահը երկարաձգել է արտակարգ դրությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս 60 օրով երկարաձգել է երկրի տնտեսությունում տիրող արտակարգ դրությունը, գրում է Noticias24-ը: Նրա խոսքով՝ այսպիսով՝ արտակարգ տնտեսական վիճակի մասին որոշման գործողությունը երկարաձգվել է 120 օրով` «երկրում սոցիալական կայունության պաշտպանության համար»: Մադուրոն նշել է, որ տնտեսական արտակարգ դրության ընթացքում ընդունվել է 21 հրաման: Դրանք ուղղված են երկրում սոցիալական կայունության պահպանմանը և «տնտեսական պատերազմին» հակազդելուն, որը տարվում է «ընդդեմ երկրի իշխանությունների»:
