Ինքնասպան է եղել նախկին ընկերուհուն և նրա եղբորը սպանած 25-ամյա կասկածյալը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում տղամարդու կախված դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիի Շամշյանը, այս պահին ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ոււ քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կախված տղամարդը կասկածվում էր այսօր` մայիսի 13-ին, առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր` Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:
