Փորձանք բանկերի համար. երբ գրավը ապօրինի գույք է

 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրումից հետո կմտնի ուժի մեջ, կարող է փորձանք դառնալ բանկերի գլխին: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է օրենքին և նշել, որ բանկերն ունեն անհանգստություն: 

Օրենքի գործունեության պարագայում բանկում գրավադրված գույքի ապահովությունը դառնում է ռիսկային: Օրինակ` ինչ վիճակում կհայտնվի բանկը, եթե հանկարծ իրավապահները որպես ապօրինի որոշեն բռնագանձել և պետականացնել մի այնպիսի գույք, որը բանկում հանդիսանում է գրավի առարկա: Ո՞վ է հատուցելու այս դեպքում բանկի դրած գրավը: «Բանկային համակարգի գործունեության տեսանկյունից նշված օրենքի նախագծի շրջանակում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված որոշ կարգավորումներ բանկային ոլորտում կարող են առաջացնել բնականոն գործունեությունը խաթարող ռիսկային իրավիճակներ: Մեր տեսանկյունից` ներկայացված նախագծում լիարժեք կարգավորված չէ բանկերի իրավունքի պաշտպանության ինստիտուտը, օրենքի կիրառման ժամանակ կարող են առաջանալ խնդրահարույց իրավիճակներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում բանկերում գրավի և այլ գույքային իրավունքի առարկա հանդիսացող գույքի մասով: Ըստ այդմ ունենք խնդիր և վերջինիս լուծման անհրաժեշտություն:

Հարկ ենք համարում նաև նշել, որ միջազգային փորձի մեր ուսումնասիրությունները նույնպես վկայում են, որ պետության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներում անդրադարձ է կատարվում նաև վարկատուների իրավունքների պաշտպանությանը, և այդ կարգավորումն ամրագրվում է օրենսդրությամբ: Այս իմաստով ու հաշվի առնելով, որ նախագիծը ՀՀ օրենսդրության մեջ ենթադրում է նոր իրավական ինստիտուտ, խիստ կարևոր ենք համարում, որ մինչև նախագծի ընդունումն այս խնդիրը ստանա ամբողջական լուծում: Ցանկացած օրինագիծ շատ հաճախ ազդեցություններ է ունենում ոչ թե հիմնական նպատակի, այլ հարակից ոլորտների ու գործընթացների վրա, և խնդիրն այդ ազդեցությունները չեզոքացնելն է, ինչը բխում է մեր տնտեսության շահերից»,- 168.ամ-ի հետ զրույցում ասել է Սեյրան Սարգսյանը:

Այս պահին Հայաստանի բանկերում գրավադրված բազմաթիվ գույքեր կան, և որևէ մեկն այս պահին չի կարող երաշխավորել, թե դրանք բոլորը խոցելի չեն ձեռքբերման օրինականության տեսանկյունից: Կամ ինչ քայլեր են ձեռնարկելու, ինչ իրավունք կամ պարտավորություն ունի բանկն այն դեպքում, եթե պարզվում է` գրավադրված գույքի անօրինական ծագումը: Ըստ բանկերի միության նախագահի` խնդիրն այն է, որ օրենքի նախագծում բացակայում է այս հարցի ամբողջական կարգավորումը, և նախագիծն այսպես ընդունվելու դեպքում, այո, բանկերը կունենան էական անորոշություն, կարող են առաջանալ նաև էական ռիսկեր: Օրերս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ ՀՀ տարբեր քննչական մարմիններում այս պահին քննվում են մի քանի քրեական գործեր, որոնք առնչվում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությանը:
«Գործ ունենք ծավալների առումով նախադեպը չունեցող քննության հետ: Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք օպերատիվ ու փաստական տվյալներ ունենք, որոնք վկայում են 10-15 տարի տևական ժամանակ թաքցրած ու արտոնյալ գործողություն իրականացրած սուբյեկտների վերաբերյալ»,- ասել էր Դավթյանը: Ընդ որում՝ տնտեսական գործունեությունն իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, բայց ղեկավարվել 1-2 կենտրոններից:
«Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել: Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը, ըստ էության, առերևույթ վկայում է, որ կազմակերպվել է այնպես, որպեսզի մի օր դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- նշել դատախազը՝ պարզաբանելով, որ խոչընդոտները պայմանավորված են գործունեությունը քողարկված իրականացնելու հանգամանքով:

«Այն փուլում, որ ապացուցողական անհրաժեշտ բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն նաև հետապնդումներ: Առանձին դեպքերում ներկայում էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայում է, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բազա ապահովվել է»,- ընդգծեց նա: Այս համատեքստում գլխավոր դատախազը հիշեցրել է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Արդյոք արված է վերլուծություն, թե այս հսկայածավալ քրեական գործերի շրջանակում դիտարկվող գույքերի և ընկերությունների ցանկում ինչ ծավալ են կազմում գրավադրված գույքերը և ինչ հետևանք է դա ունենալու բանկային համակարգի վրա, եթե, ինչպես պլանավորված է, դրանց ճակատագիրը որոշվի առանց դատարանի որոշման:
Ըստ ամենայնի` բանային համակարգը կկագնի պայթյունի եզրին, որից հետո այլևս բանկերը գրավի առարկա վերցնելուց պարզապես կվախենան և գուցե, բացի սեփականության վկայականից, սկսեն պահանջել նաև գույքի օրինական ծագումը հավաստող թղթեր: Բանկերում նման արհեստական բարդացումները կբերեն տնտեսության զարգացման արգելակման` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 5008 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am