Ինչ նվեր է ստացել Ջորջ Քլունին կնոջից
Ամալ Քլունին կարողացել է ամուսնուն գոհացնել նրա 55-ամյակի կապակցությամբ` մատուցելով հիանալի նվեր, այն է հսկայական ինքնագնաց խոտհնձիչ, որը հիացրել է դերասանին ընկել, հայտնում է newsyou.info-ն: Ամալը, որը Ջորջ Քլունիի հետ ամուսնացել է 2014 թվականին, պատահական չէ, որ ամուսնու համար այդքան հաջող նվեր է ընտրել: Պարզվում է, որ նա շատ ուշադիր է լսել Քլունիի պատմությունները մանկության մասին, երբ նա պաշտել է խոտ հնձելը: «Մեծ Բրիտանիայում մեր տան առջև կա հրաշալի մարգագետին: Ես պարզապես չեմ կարողանում համբերել, թե երբ տուն կվերադառնամ և իմ նվերը գործի կդնեմ»,- խոստովանել է դերասանն իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ:
