Ռադայի պահանջը՝ BBC-ից
TASS-ի փոխանցմամբ` Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները BBC կորպորացիայից պահանջել են Դոնբասի հակամարտությունը չանվանել քաղաքացիական պատերազմ, այլ այդ տերմինի փոխարեն օգտագործել «ռուսական ագրեսիա»: Դիմումի պատճառը եղել է այն, որ 2016 թվականի մայիսի 3-ին ցուցադրված «Ո՞վ է խոցել MH17-ը» ֆիլմում Դոնբասի հակամարտությունը անվանվում է քաղաքացիական պատերազմ:
