Ծեծկռտուք՝ Ուկրաինայի Ռադայում. տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր պատգամավորների միջև տեղի է ունեցել հերթական վեճը, որի համար առիթ էր դարձել «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Վիկուլի ելույթը: Նա իր գործընկերներին դիմել է ռուսերեն, ինչը բարկացրել է նրանցից մի քանիսին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: «Ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Յուրի Տիմոշենկոն փորձել է Վիկուլին հրելով հեռացնել տրիբունայից, ու նրանց միջև ընդհարում է եղել: Դրա պատճառով առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն ժամանակից շուտ փակել է նիստը, ինչն էլ իր հերթին առաջացրել է որոշ պատգամավորների դժգոհությունը:
