ԱՄՆ-ը Ուկրաինային խոստացել է միլիարդ դոլարի վարկային երաշխիք
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պայմանավորվել են ստորագրել երկկողմ համաձայնություն`Ուկրաինային միլիարդ դոլարի երրորդ տրանշի վարկային երաշխիքի տրամադրման մասին, հայտնում է Interfax-ը: Հանդիպմանը Պորոշենկոն հույս է հայտնել, որ բարեփոխման արդյունքները թույլ կտան ակտիվացնել ԱՄՆ-ի, ԱՄՀ-ի և երկրի այլ միջազգային գործընկերների կողմից Ուկրաինայի աջակցությունը:
