Ադրբեջանական ականանետեր՝ շփման գծի ուղղությամբ. Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն ընդդեմ հակահայկական քարոզչության

Երեկ Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019-ին կատարված աշխատանքներին, արձանագրել է, որ Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում:

«Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները: Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր

Զինված ՈՒժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության»,- նշել է Արցախի Նախագահը:

Նախօրեին Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ 60 մմ-անոց ականանետեր է կիրառեց: Սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

Ապրիլի 29-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետեր: «ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,–նշվում էր հաղորդագրության մեջ։ Սա, ըստ

Արցախի ՊՆ–ի, 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Ի դեպ, այսօր օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:

Ադրբեջանը հաստատեց փոխհրաձգության փաստը, սակայն իրադարձությունների զարգացման հակառակ վարկածն է առաջ քաշում։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում էր, թե իբր՝ «ապրիլի 29–ի ցերեկը հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել 82 միլիմետրանոց ականանետերից»։

Հիշեցնենք, իսկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ապրիլի 21-ին խոցել էին ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարք: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

Բոլորի համար պարզ է, որ սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաև՝ հայկական կողմի ուղղությամբ՝ դիվանագիտական և հոգեբանական ճնշման գործադրմամբ: Ալիևյան ռեժիմն, ակնհայտորեն դեռ մոտ ապագայում անցնելու է սադրիչ գործողությունների ոչ միայն շփման գծում, այլև՝ դիվանագիտական ճակատում:

Իսկ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները հստակ մշակված դիվանագիտական քայլեր պետք է իրագործեն: Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում Հայաստանի իշխանությունների աշխատանքը, մինչդեռ, ոչ բավարար է:
Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի իշխանությունները նավթադոլարներով կարողացել են կապեր հաստատել եվրոպացի պատվիրակների հետ և հստակ ընդդեմ Հայաստանի աշխատանք են իրականացնում:

Հայկական պատվիրակության անդամները պետք է աշխատեն ընդդեմ հայկական կողմի քարոզչության: Ստի ու կեղծիքի դեմ աշխատանք տանելիս Ադրբեջանի մասին պետք է ներկայացվի իրականությունը, ինչպես օրինակ արվում էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, և դա արդյունք էր տալիս՝ Ադրբեջանը հստակ ընկալվում էր որպես ապակառուցողական, ռազմատենչ կողմ:

Այսօր նրա այդ համբավը, կարծես, միջազգային հանրությունը, կարծես, մոռացության է մատնել, ինչը հստակ հայկական դիվանագիտության ձախողում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3954 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am