Նոր զենք են փորձարկում
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 13-ին հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցվել է այն փորձարկումների մասին, որոնք թույլ կտան ստեղծել նոր, ավելի հզոր զենք: «Այս օրերին մենք զեկուցել ենք նախագահին վերջին աշխատանքների՝ փորձարկումների ընթացքի, այդ փորձարկումների օրակարգի փոփոխության մասին, որոնք հնարավորություն կտան արագացված տեմպերով հասնել մի զենքի ստեղծմանը, որն իր տեխնիկական չափորոշիչներով գերազանցում է հավանական հակառակորդների զենքը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը: Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=111271&l=am/
