Գող, սիրտը դող

Երբ իշխանության ֆրակցիայից Արման Եղոյան անուն ազգանունով մի պատգամավոր, որի կենսագրության ամենահայտնի էջերից մեկը պատգամավոր դառնալուց առաջ մի քանի ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ աշխատելն է եղել, ամիսներ առաջ հայտարարեց, թե իշխանության ենք եկել 40 տարով, շատերը լուրջ չընդունեցին, մտածելով, թե պատգամավորի ամենավառ երազանքն է: Իշխանությունն այսօր իր պահվածքով կարծես հաստատում է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով եւ իրենց գործողություններն ու ծրագրերն էլ պլանավորում են հենց այդ հաշվարկով:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն նախագիծ է ներկայացրել՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին: Նա առաջարկում է, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանվի ՀՀ սահմանադրական կարգը տապալելու դեպքում, անկախ նրանից, թե երբ է դա կատարվել: Պետրոսյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկմանը իշխանական գործընկերներին փորձեց բացատրել, որ սահմանադրական կարգի տապալումն ավելի վտանգավոր է, քան պետական դավաճանությունը, այն սպառնում է պետության իրավական անվտանգությանը, ուստի ինչպես օրինակ ցեղասպանության դեպքում չի գործում, այս պարագայում էլ հանվի վաղեմության ժամկետը: Սակայն իշխանությունն ի դեմս կառավարության դեմ է նախագծին, նրանք կարծում են, որ Պետրոսյանի քայլը իրենց դեմ է, Նիկոլ Փաշինյանի, ով այդ կարգի ակնհայտ տապալմամբ է դարձել ՀՀ վարչապետ: Եւ որքան էլ ԲՀԿ-ակա պատգամավորը համոզում, բացատրում էր, որ ինքն անձնավորված նախագծեր չի գրում, եւ որ սա ապագայի նախագիծ է, միեւնույն է, այդ ամենն անօգուտ էր անցնում:

Կառավարությունը դեմ է՝ պաշտոնական պատճառաբանությամբ, որ սահմանադրական կարգը տապալելը մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, բացի այդ, վկաներն են ծերանում, ապացույցներ գտնելն է դժվար: Սակայն նախագծի հեղինակը բոլոր հարցերին հիմնովին պատասխանում էր, ասելով, որ նույն տրամաբանությամբ այլ հանցագործությունների ժամանակ էլ ապացույցները տարթակալում են, բայց դա չի խանգարում նոր ընթացք տալ տվյալ գործին: Իշխանական պատգամավորներին, սակայն, <<կոտրել>> չհաջողվեց, գող սիրտը դող ժողովրդական ասածվածքը նրանք լավ են սերտել եւ չեն պատրաստվում սեփական ձեռքերով սեփական մահկանացուն կնքել:

Անի Սահակյան

դիտվել է 5803 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am