Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին. տեսանյութ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին նկատողություն է արել անփույթ արտաքին տեսքի համար: Մինչ խորհրդակցությունն սկսելը Պուտինը նրան հորդորել է ուղղել վատ կապված փողկապը: «Ուղղի՛ր փողկապդ»,- ասել է Պուտինը՝ անցնելով Ռոգոզինի կողքով: Հանդիպման տեսագրությունը հրապարակել էր RT-ն: Ռոգոզինը հետևել է նրա խորհրդին, ինչից հետո Պուտինն առաջարկել է խորհրդակցության մասնակիցներին նստել ու սկսել զրույցը:
