Ուկրաինան և Թուրքիան համատեղ ինքնաթիռներ կարտադրեն
Կիևը և Անկարան պայմանավորվել են ուկրաինական «Անտոնով» կոնցեռնի բազայում ինքնաթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոյի մամլո ծառայությունում: Զուբկոն մասնավորապես նշել է, որ կմշակվեն և կարտադրվեն մարդատար ինքնաթիռներ: Այդ մասին համապատասխան որոշումը կայացվել է առևտրատնտեսական համագործակցության ուկրաինա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում:
