Փաշինյանն իր չորս քայլերով կարողացավ խայտառակել Հայաստանի կերպարը աշխարհի առջև

Երբ Նիկոլ Փաշինյանն նշում է, որ ինքն տարբերվում է իր նախորդներից ճիշտ է ասում: Նա ոչ միայն ձգտում էր ամեն ինչի մեջ տարբերվել իր նախորդներից, այլև հավատում էր, որ կառուցելու է «Նոր Հայաստան»:

Կարելի է ասել, որ նա այս հարցում կիսով չափ հասել է իր նպատակին:

Նա իր մի քանի քայլերի արդյունքում զարմացրել է աշխարին, սակայն զարմացրել է վատ իմաստով:

Ամեն մի երկիր ունի իր կայացած պատկերացումն աշխարհում: Հայաստանն այդ իմաստով մեծ հաջողությամբ չէր փայլում: Մեզ ճանաչում էին հիմնականում Ցեղասպանության գործոնով և առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունման փաստով: Այլ «հաջողություն» մենք չենք ունեցել: Սակայն պետք է նշել նաև, որ մենք չենք ունեցել նաև խիստ բացասական կողմեր: Ադրբեջանցիներն, օրինակ, աշխարհին տվել են Սումգայիթ և Բաքու, մենք այդ ամենը չենք ունեցել և այդ պատճառով է, որ աշխարը չէր հավատում «Խոջալուին»:

Մենք եբևէ դեմոկրատական արժեքներով չենք փայլել, սակայն առանձնապես բիրթ, բռնատիրական հակումներ էլ ցույց չենք տվել աշխարին:

Իսկ հիմա փորձենք ներկայացնել թե ինչ արժեքներ «նվիրեց» Փաշինյանը Հայաստանին:

Առաջին

Ավելի քան 500 օր է, ինչ Հայաստանի նախկին ղեկավարն առանց դատարանի որոշման պահվում է կալանքի տակ:

Սա միջազգային արժեքների տեսանկյունից աներևակայելի փաստ է: Այսպիսի երևույթ չկա աշխարհի ոչ մի քրիստոնեական արեալի մեջ գտնվող երկրում: Սա աննախադեպ է իր տգիտության ու գավառամտության աստիճանով: Այսպիսի երևույթ կարելի էր տեսնել 20 դարում ավտորիտար երկրներում:

Փաշինյանն կարողացավ Հայաստանը խայտառակել իր այս քայլով: Այդպիսի քայլի չգնաց, ոչ Սաակաշվիլին` չձերբակալելով Շևարնաձեին, ոչ Յուշենկոն` չձերբակալելով Կուչմային: 1998-ի իշխանափոխությունից հետո այդ քայլին չգնաց նաև Քոչարյանը, թեև հանրության մեջ Տեր-Պետրոսյանին պատժելու մեծ հանրային պատվեր էր ձևավորված:

Բնականաբար, իր այս քայլը չի մոռացվելու ոչ մեկի կողմից, ով էլ որ Փաշինյանից հետո իշխանության գա:

 

Երկրորդ

21 դարում, ոչ մի երկրի ղեկավար չհրահանգեց իր կողմնակիցներին շրջափակել դատարանների դռները: Սա ոչ միայն գռեհիկ գավառամտություն էր, այլև լկտիություն ժամանակակից քաղաքակիրտ արժեքների հանդեպ:

Այսպիսի բացահայտ բռնատիրական ակտ իրենց թույլ չեն տվել նույնիսկ բացահայտ բռնատերերը:

Նախկին Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ փորձել են իրենց վերահսկողության տակ պահել դատական համակարգը: Սակայն դա նրանք փորձել են իրականացնել քողարկված ձևով:

Մինչդեռ Փաշինյանն կատարեց այն, ինչ 21 դարում դեռ ոչ մի երկրի ղեկավար նման քայլի չէր դիմել:

Երրորդ

Հարձակումներ Վեհափառի վրա: Սույն փաստը այնքան զարհուրելի է, որ անընկալելի է նույնիսկ դրսի համար:

Հայաստանն համարվում է` որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Հասկանալի է, որ մեր ժամանակներում մարդկանց մեծ մասն ապրում է աշխարհիկ կյանքով: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս քրիստոնեական արեալի երկրներում: Հասկանալի է նաև այն, որ Վեհափառի գործնեությունը շատերին կարող է դուր չգալ: Բացի այդ հանրության մեջ կա տեսակետ, որ Հայ առաքելական եկեղեցին` որպես ինստիտուտ, լուրջ բարեփոխման կարիք ունի:

Կրկնենք, որ վերը նշված բոլոր խնդիրնեն օբյեկտիվ են, սակայն, այն ինչ կատարվեց վերջին երկու տարիների ընթացքում Փաշինյանի թիմակիցների կողմից աննկարագրելի է: Նույնիսկ մոնղոլ-թաթարներն ու արաբները եկեղեցու հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունք էին ունենում: Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունները 21 դարի բարբառոսներից Իգիլից տարբերվում էր միայն ձևով, սակայն ոչ բովանդակությամբ: Հավանաբար, Փաշինյանն մինչ իր գործողությունները սկսելը լավ ուսումնասիրել էր հայ եկեղացականների դեմ պայքարի ցարական և ստալինյան արխիվները:

Չորրորդ

Այն ինչ- որ կատարվեց Գավառում օրեր առաջ, աննախադեպ էր` որպես երևույթ, քանզի մինչ այս պահը մենք չգիտեինք, որ հայ կարող է լինել այս չափի դաժան և բարբառոս: Մինչ այս պահը մենք համոզված էինք, որ նման քայլի կարող եին դիմել ադրբեջանցիները, թուրքերը, սակայն ոչ հայերը:

Ավելին, նույնիսկ 1988-ի սումգայիթյան դեպքերից հետո Հայաստանում չարձանագրվեցին նման դեպքեր: Թեև այդ պահին Երևանում բնակվում էր մոտ 30 հազար ադրբեջանցի:

Ավելին` վերջին 30 տարվա ընթացքում, եթե չհաշվենք պատերազմը, ապա Հայաստանում երբեք նման երևույթ չէր արձանագրվել, քանզի վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանի ոչ մի ղեկավար «ասֆալտին պառկեցնելու և պատին ծեփելու» կոչերով հանդես չէր եկել:

Երկրի ղեկավարի հռետորաբանությունը անխուսափելիորեն կնիքվում է նաև հանրության տարբեր շերտերի վարքագծի վրա: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս երկրներում:

Այն ինչ կատարվեց Գավառում, պարզապես ազգային խայտառակություն էր, որը Փաշինյանի հռետորաբանության ուղիղ ետևանքն էր: Եթե երկրի վարչապետը կարող է «ծեփել պատին» իր քաղաքական հակառակորդին, ապա շարքայի Գավառի բնակիչը կարող է «ծեփել պատին» իր համագյուղացուն:

Փաշինյանի կողմից այս չորս քայլերի արդյունքում Հայաստանը փոխեց իր իմիջը միջազգային ընտանիքում:

Այլևս մենք չենք կարող ասել, որ «հայը չէր կարող կատարել Խոջալու, Սումգայիթի օրինակով»: Մինչև Գավառի դեպքերը մեզ հավատում էին, Գավառի դեպքերից հետո մեզ այլևս չեն հավատալու: Ավելին` մենք էլ մեզ այլևս չենք հավատալու, քանզի Գավառում տեսանք ադրբեջանական արժեքները :

Այս ամենից հետո Փաշինյանն այլևս չի կարողանալու խուսափել պատմության առջև իր գործողությունների համար պատասխանատվությունից: Քանզի ի տարբերություն իր նախորդների, նա պատմության առջև է պատասխան տալու, հայ ժողովուրդին աշխարհի առջև խայտառակելու համար:

Սա է իրականությունը:

zham.am

Դավիթ Մկրտչյան

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am