Ամեն օր պատերազմի սպառնալիքն ավելի արժեքավոր է դառնում

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման պայմանագրերին, պարտավորություններին հետևելու մասին զեկույցը, որի համաձայն Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը խախտել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները:

Զեկույցում, ըստ aravot.am-ի՝ նշված է, որ թեպետ Հայաստանը լիակատար աջակցում է պայմանագրին, բայց 2019թ. Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը (AIFV) շարունակել է գերազանցել Ռազմական տեխնիկայի սահմանափակման մասին պայմանագրի (TLE) թույլատրելի սահմանը: Ըստ զեկույցի` մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը չի կատարել պայմանագրով ստանձնած այլ պարտավորություններ ևս:

Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ երկրի սպառազինության ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել TLE-ի թույլատրելի սահմանը, բացի այդ Ադրբեջանը նախապես չի տեղեկացրել 2019թ. հիմնական զորավարժություններ անցկացնելու մասին, ինչպես պահանջում է Վիեննայի փաստաթուղթը (VD11): Ադրբեջանը ևս չի կատարել պայմանագրով ստանձնած մի շարք այլ պարտավորություններ:

Զեկույցի համաձայն` Ռուսաստանը դադարեցրել է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը 2007թ.: Եվ այդ ժամանակից ի վեր շարունակում է խախտել իր պարտավորությունները: Բացի այդ, Ռուսաստանի զորքերի տեղակայումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում շարունակվել է նաև 2019 թվականին` առանց այդ երկրների համաձայնության:

Սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման պայմանագրերով նախատեսված պայմանները վաղուց բոլորը խախտել են, և դա վկայում է ամեն օր պատերազմի սպառնալիքի արժեքն ավելի կարևորելու մասին:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խաղաղ բանակցություններ են վարում, սակայն այս 2 տասնամյակների ընթացքում չեն դադարել զինվել, որովհետև գիտեն, որ դիմացինի զսպել կարող են միայն զինվելով:

Իսկ Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» (SIPRI) հրապարակել է աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցը, որի համաձայն 2019թ. աշխարհում գրանցվել է վերջին տասնամյակում ռազմական ծախսերի խոշորագույն աճ՝ հասնելով 1.917 տրիլիոն դոլարի:

Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է ՀՆԱ-ի 4.9% և հայտնվել 6-րդ տեղում: Նշենք, որ 2018թ. ՀՀ-ի ռազմական բյուջեն կազմել էր ՀՆԱ-ի 4.8%-ը՝ 609 միլիոն դոլար: Ադրբեջանը 4% ցուցանիշով հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 20.4 միլիարդ դոլար, Իրանինը՝ 12.6 միլիարդ դոլար: Վրաստանի վերաբերյալ տվյալներ չկան: Ռազմական ծախսերով առաջատար է Միացյալ Նահանգները՝ 73 միլիարդ դոլար, որին հաջորդում է Չինաստանը (261 միլիարդ դոլար), Հնդկաստանը (71.1 միլիարդ դոլար), Ռուսաստանը (65.1 միլիարդ դոլար) և Սաուդյան Արաբիան (61.9 միլիարդ դոլար):

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1136 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am