Զիկա վիրուսը հասավ Սինգապուր
Սինգապուրի տարածքում արձանագրվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը։ Այս մասին գրում է Rosbalt.ru-ն: Աղբյուրի տվյալներով վարակը հիվանդը բերել է Բրազիլիայից: «Սինգապուրի մշտական բնակիչ համարվող 48-ամյա տղամարդու մոտ, ով մարտի 27-ից մայիսի 7-ը գտնվել է Սան-Պաուլույում, ի հայտ է եկել ջերմություն և ցան: Մայիսի 10-ին նա հիվանդանոց է տեղափոխվել և մայիսի 12-ին կարանտին է հայտարարվել»,-ասված է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Ներկա պահին հետազոտություն է անցկացվում հիվանդի հարազատների մոտ: Նշենք, որ օրերս Զիկայով վարակի չորրորդ դեպք արձանագրվեց Հարավային Կորեայում: Վարակակիրը վերադարձել էր Ֆիլիպիններից:
