Չավուշօղլուն կմասնակցի Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը
RIA Novosti-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կմասնակցի Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը, որը տեղի կունենա Վիեննայում մայիսի 17-ին: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի ԱԳ նախարարությունում: Երկուշաբթի Ռուսաստանը և ԱՄՆ-ը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ հաստատել են Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում հրադադարի ռեժիմի պահպանման իրենց հանձնառությունը և հրադադարի ամրապնդման համար առաջարկել են մի շարք միջոցառումներ:
