Իբրահիմովիչը հեռանում է ՊՍԺ-ից
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան իր միկրոբլոգում հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքում է ՊՍԺ-ն: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է: «Վաղն իմ վերջին հանդիպումն է «Պարկ դե Պրենսում»: Եկա ինչպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ»,- գրել է Իբրահիմովիչը: Ֆրանսիական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 178 խաղի, դարձել է 152 գոլի հեղինակ:
