Կրեմլը՝ Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի մասին
Մայիսին ծրագրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով: Միևնույն ժամանակ չի հաստատվել շրջանառվող այն տեղեկությունը, թե Պուտինը մայիսին այցելելու է Ադրբեջան: Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Պուտինն Ադրբեջան կժամանի մինչև ամառվա վերջ: Այցը հավանաբար կապված կլինի Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հետ:
