Քերին Ղարաբաղի իրավիճակը կքննարկի ՌԴ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ
Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կդառնա այն թեմաներից մեկը, որն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի մոտակա օրերին իր համաշխարհային շրջագայության ընթացքում, ուրբաթ օրը հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Քերին մայիսի 16-17-ին կայցելի Վիեննա: Այնտեղ, նա մասնավորապես կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ինչը ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ», գրված է հաղորդագրությունում: Վիեննայում Քերին նաև «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ միասին կանցկացնի նախարարական հանդիպում Լիբիայի հարցով` քննարկելու համար միջազգային աջակցությունը լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը»: Բացի այդ` նախարարը կմասնակցի Սիրիայի միջազգային աջակցության խմբի ժողովին:
