Պետդուման խստացնում է
gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել օրենքի փոփոխությունները, որոնք խստացնում են պատասխանատվությունը ահաբեկչության ու ծայրահեղականության համար:Առաջարկվում է սահմանափակել ելքը արտերկիր այն ռուսաստանցիների համար, ովքեր նախազգուշացում են ստացել Անվտանգության դաշնային ծառայությունից, Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել մի շարք ահաբեկչական և ծայրահեղական ուղղվածություն ունեցող հանցագործություններ ծավալելու համար:
