Սպառնալիք գոյություն չունի. Պուտին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գոյություն չունի Իրանի կողմից միջուկային սպառնալիք: Պուտինը հիշեցրել է, որ Ռումինիայում ՀՀՊ համակարգ տեղակայել են Իրանից բխող հրթիռային միջուկային սպառնալիքի պատրվակով, ինչի մասին տարիներ առաջ Եվրոպայում ու Արևմուտքում բարձրաձայնում էին իրենց բոլոր գործընկերները: «Ո՞ւր են այժմ Իրանի կողմից միջուկային այդ սպառնալիքները: Դրանք չկան: ԱՄՆ-ը պայմանագիր է ստորագրել Իրանի հետ, եղել է այդ պայմանագրի ստորագրման նախաձեռնողներից մեկը: Սակայն սպառնալիքներ չկան, իսկ ՀՀՊ համակարգի ստեղծումը շարունակվում է»,- ասել է Պուտինը:
