Լոպազությունն այս իշխանության մոտ այնքան է, որ շարունակում են Ռուսաստանի դեմ հոխորտալ. Արամ Սարգսյան (video)

Որևէ մեկը չի կարող հերքել, որ 1991թ. հուլիս ամսին կայացել է Շահումյանի շրջանը հանձնելու փորձ, որը ես կանխել եմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը պնդում է նաև, որ նույն սցենարով 1992թ. հանձնեցին Շահումյանի շրջանը, որը համաձայնեցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի է բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, ասել է. «Սերգեյ Լավրովն ասում է՝ ինչ օրակարգ կա այսօր, մեր նախարարն ասում է՝ այդպիսի փաստաթուղթ չենք քննարկում, բայց նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է մի կոնֆերանսի, որից հետո հայտարարում են՝ նախատեսված մարդասիրական միջոցառումները ժամանակավոր կասեցված են կորոնավիրուսի պատճառով»:

Արամ Սարգսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մարդասիրական միջոցառումներից մեկն էլ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակեցումն է՞ Արցախում․ «Մենք այս աշխարհում ամենամեծ տխմարն ե՞նք, որ թույլ տանք ադրբեջանցիները մեզ հետ մի տարածքում բնակվեն։ Ադրբեջանցիներն այնքան մեծ ատելությամբ են լցված մեր նկատմամբ, որ անգամ մի փոքր գյուղում չի կարելի նրանց թույլ տալ հայերի հետ բնակվեն»։

Հարցին՝ մեր իշխանությունը չի՞ գիտակցում ինչի շուրջ է բանակցում, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Ես բաց նամակ եմ գրել Զոհրաբ Մնացականյանին՝ բա ասում եք՝ նրբություններին տիրապետում եք, բա ինչի՞ շուրջ եք բանակցում»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասում․ «Մնացականյանն ասում է՝ տարածքները մեզ համար անվտանգություն են։ Այսինքն՝ այդ տարածքներն ազատագրված չեն, օկուպացված ե՞ն և դու դա ուղղակի պահում ես որպես անվտանգության գոտի՞»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել։

դիտվել է 3290 անգամ
Լրահոս
Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am