Դատելով Երևանում արձանագրվող անցուդարձից, ավտոմեքենաների խցանումներից և աշխատանքային եռուզեռից՝ արտակարգ դրության ռեժիմը փաստացի դադարեցվել է։
Ճիշտ է, հանրային տրանսպորտը չի գործում, փոքրիկ բիզնեսներից շատերը փակ են, վարսավիրանոցներից միայն ընդհատակյաներն են գործում և ոստիկանները երբեմն կարող են տանից դուրս գալու թերթիկ պահանջել քաղաքացուց, բայց ընդհանուր առմամբ արտակարգ դրությունը ձևական է դարձել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հերթական ձախողումն արձանագրեց։ Ամեն ինչ շատ փնթի ու անարդյունավետ կազմակերպվեց։
Երբ պետք էր արտակարգ դրություն մտցնել, սրանք ուշացրեցին։ Զբաղված էին հանրաքվեով, մարդկանց խմբերով հավաքելով ու ատելության քարոզ կարդալով։ Դա կորոնավիրուսի տարածման ամենաինտենսիվ փուլն էր։
Հետո ստիպված եղան արտակարգ դրություն հայտարարել, բայց դա էլ ձախողեցին։ Մինչդեռ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ էր օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և տնտեսությունը բացելու նախապատրաստական աշխատանքների համար։ Բայց երկու ուղղությամբ էլ կառավարության քայլերն անարդյունավետ էին։ Վկան՝ արտակարգ դրության պայմաններում վարակի տարածման բարձր տեմպը։ Պարետատան ստեղծումը Փաշինյանի համար պատասխանատվությունից խուսափելու և քավության նոխազ ստեղծելու նպատակ է հետապնդել։ Ընդամենը։
Վարակվածների թվով մենք ԱՊՀ տարածքում առաջատարներից ենք, սակայն Փաշինյանին դա, կարծես, քիչ է մտահոգում։ Նա որոշել է սեփական վատ աշխատանքը փոխհատուցել «լայվերով», շոուներով ու ատելության քարոզով։ Թե ինչ է լինելու արտակարգ դրության ֆորմալ դադարից հետո, դժվար չէ պատկերացնել։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը