Բողոքի երթ. պահանջներ
Երեւանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է բողոքի երթ դեպի նախագահի նստավայր: Ակցիայի մասնակիցները պահանջում են 1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաեւ վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով: 2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության եւ իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից: 3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը: 4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։ 5. Պահանջում են ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջումները եւ խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:
