Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել․ Արամ Սարգսյան. Տեսանյութ

Որևէ մեկը չի կարող հերքել, որ 1991թ. հուլիս ամսին կայացել է Շահումյանի շրջանը հանձնելու փորձ, որը ես կանխել եմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը պնդում է նաև, որ նույն սցենարով 1992թ. հանձնեցին Շահումյանի շրջանը, որը համաձայնեցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի է բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, ասել է. «Սերգեյ Լավրովն ասում է՝ ինչ օրակարգ կա այսօր, մեր նախարարն ասում է՝ այդպիսի փաստաթուղթ չենք քննարկում, բայց նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է մի կոնֆերանսի, որից հետո հայտարարում են՝ նախատեսված մարդասիրական միջոցառումները ժամանակավոր կասեցված են կորոնավիրուսի պատճառով»:

Արամ Սարգսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մարդասիրական միջոցառումներից մեկն էլ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակեցումն է՞ Արցախում․ «Մենք այս աշխարհում ամենամեծ տխմարն ե՞նք, որ թույլ տանք ադրբեջանցիները մեզ հետ մի տարածքում բնակվեն։ Ադրբեջանցիներն այնքան մեծ ատելությամբ են լցված մեր նկատմամբ, որ անգամ մի փոքր գյուղում չի կարելի նրանց թույլ տալ հայերի հետ բնակվեն»։

Հարցին՝ մեր իշխանությունը չի՞ գիտակցում ինչի շուրջ է բանակցում, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Ես բաց նամակ եմ գրել Զոհրաբ Մնացականյանին՝ բա ասում եք՝ նրբություններին տիրապետում եք, բա ինչի՞ շուրջ եք բանակցում»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասում․ «Մնացականյանն ասում է՝ տարածքները մեզ համար անվտանգություն են։ Այսինքն՝ այդ տարածքներն ազատագրված չեն, օկուպացված ե՞ն և դու դա ուղղակի պահում ես որպես անվտանգության գոտի՞»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել։

Դիտարկմանն՝ այս իշխանության ստելու պատճառով կարող է՞ ձևավորվել հանրային պահանջ, որպեսզի վարչապետն ու ԱԳ նախարարը հրաժարական տան, Արամ Սարգսյանը նշել է․ «Իշխանությունն այսօր պետք է բացարձակ հաշվետու լինել հանրության առջև։ Հասկացանք՝ Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ մենք զիջման չենք գնա, շատ լավ, էդ դեպքում ասեք՝ ինչ եք առաջարկում Արցախի հարցի կարգավորման համար»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ քանի որ իշխանությունը չի հստակեցնում ինչի շուրջ են բանակցում, հետևաբար կարող է նաև հանրային պահանջ ձևավորվել։

Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ քանի դեռ մենք ամբողջությամբ տարված ենք ներքին «ռազբորկաներով», արտաքին կարևորագույն խնդիրներին չենք կարող դիմագրավել։

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am