Ատկատ շոու, թե հաղորդում հանցագործության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ապրիլի 24-ի՝ իշխանությունների կազմակերպված միջոցառումներին և դրանց հասցեին հնչող քննադատություններին: «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- հայտարարել է Փաշինյանը: Թե ինչ եւ ում կողմից է ատկատ թույլ տրվել, երբ, կամ ատկատային ընկալումն ինչ կապ ունի ցեղասպանության միջոցառումների հետ, հայտնի չէ: Փաստ է միայն, որ վարչապետը
հերթական անգամ հանցագործության մասին հաղորդում է տալիս առանց անուններ նշելու:

Եւ ընդհանրապես, հեղափոխությունից երկու տարի անց
ինչպես կարելի է խոսել նախկինների ատկատային ընկալումների մասին, մի պարզ պատճառով,որ մինչ օրս որեւէ բացահայտում չի եղել այդ ուղղությամբ, հանրությանը չի հրամցվել՝ ովքեր ունեն ատկատային ընկալում եւ ինչպես է դա դրսեւորվել:
Հեղափոխությունից հետո կան մի քանի քրեական գործ, որոնց իրավական խարխլության մասին խոսում են մասնագետները եւ վստահեցնում, որ ՄԻԵԴ-ում այդ բոլոր գործերով հօգուտ մեղադրյալների վճիռներ են կայացվելու: Եւ որ, այսօրվա հատընտիր կալանավորվածներից իշխանությունը միայն մեկ՝ թող կորզելու ակնկալիք ունի, չհաշված որոշների դեպքում անձնական վրեժխնդրությունը: Ինչեւէ, թվում էր, թե ցեղասպանության առիթով, որը համազգային համերաշխության, համախմբման խորհուրդ է մշտապես կրել, Նիկոլ Փաշինյանը զերծ կմնար ավելորդ էմոցիաներից, անբռնազբոս հայտարարություններից, բայց ինչպես տեսնում ենք նախկինների նկատմամբ սեւեռուն մտքերը Նիկոլ Փաշինյանին հետապնդում են ամեն վայրկյան, ամեն րոպե անկախ առիթից ու նպատակահարմարությունից:
Ատկատային ընկալումների մասին վերացական դատողությունների փոխարեն ճիշտ կլիներ հետհայացք գցել ու հասկանալ՝ ինչ իրավիճակ է փոխել այդքան թմբկահարված թավշյա հեղափոխությունը եւ աշխարհի ընկալումն այդ համատեքստում ցեղասպանության հարցում: Նույնիսկ ռազմավարական դաշնակիցդ՝ Ռուսաստանը ժլատ գտնվեց հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձի հարցում, իսկ պատճառն, անշուշտ, հայ-ռուսական անփայլ հարաբերություններն են:
Քանի նոր ուղերձներ պետությունը ստացավ, ինչ քայլեր արվեցին այդ ուղղությամբ, բնականաբար, չկա հեղափոխական առաջընթաց, եթե չասենք, որ այս տարի նույնիսկ դաշնակից պետությունները լռեցին հայությանը պատուհասած անցած դարի առաջին ցեղասպանության մասին: Սա այն պարագայում, երբ 100-ամյա տարելիցի միջոցառումները համաշխարհային լուսաբանման արժանացա, հարյուրավոր պատվիրակներ այդ առթիվ ժամանեցին Հայաստան, էլ չենք խոսում Հռոմի պապի հայտնի պատարագի մասին:
Իսկ ձեզ ներկա ամոթալի իրավիճակը սքողելու համար այլ բան չէր մնում, քան կազմակրպել Արտուշ-պապիկ էժանագին շոուն ու որպեսզի ուշադրությունը շեղվեր այլ ուղղությամբ, որեւէ մեկի մտքով չանցներ հարցնելու՝ եւ ինչ է արել այս իշխանությունը:

Անգամ կորոնովիրուսի համաճարակի այս օրերին իշխանական քարոզչամեքենան զբաղված է նախկինների դեմ արշավով՝ սպառնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով, քաղաքական հետապնդումները շարունակվում են քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը եւ իշխանության անգործությունը սովի առաջ են կանգնեցրել հարյուրավոր ընտանիքների, այնինչ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։ Իսկ իրենք շարունակում ագահաբար լափել պետական գանձարանը:

Անի Սահակյան

դիտվել է 1934 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am