Սկանդալային զարգացումներ Գագիկ Ծառուկյանի շուրջ

 

Գլխավոր դատախազությունը հաստատել է ԲՀԿ առաջնորդ Գագաիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:
Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է մի քանի օր առաջ` ԱԱԾ-ի կողմից: Առուստամյանի անունը կապվում է մի քանի քրեական գործերի հետ:
Նա մեղադրվում է 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Նրան նաև մեղադրում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար: Խոսքը Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի մասին է, որի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դեռևս 2017թ-ին: Հետագայում` այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել է, որն էլ գործ հարուցելու առիթ է դարձել: Իսկ շինարարությունը 2018 թ-ից դադարեցված է: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է «Մուլտի գրուպին» այս շինության համար և պնդում է, որ կառուցապատումն ապօրինի է։ Առուստամյանը  չի վճարել տուգանքը և դիմել է դատարան։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ տույժերն ապօրինի են։ Հենց այս հյուրանոցի շինարարության մասին էր խոսում Գագիկ Ծառուկյանը, երբ անցյալ տարի ԱԺ-ում ցույց էր տալիս նախագիծը և անտեղյակության համար մեղադրում Հայկ Մարությանին:
«Ազատության» հետ զրույցում Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտնել է, որ մի գործով էլ Առուստամյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման համար: Ըստ փաստաբանի, խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ Իսկ մյուսն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Միաժամանակ հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունում քննարկվում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող և Մուլտի գրուպի կազմում ընդգրկցած Շանգրի Լա խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը: Թե որն է  պատճառը, ֆինանսների նախարարությունը չի պարզաբանել, նշելով, որ վարույթի ընթացքում հավելյալ տեղեկություն հայտնելն անթույլատրելի է: Ապրիլի 15-ից հարուցված գործի քննությունը երկու անգամ հետաձգվել է և տեղափոխվել ապրիլի 30-ին:
Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է, նա նաև ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարն է: Նրա սեփականության դե յուրե գլխավոր կառավարիչն համարվող Առուստամյանի ձերբալությունը նշանակում է, որ իշխանության թիրախում Ծառուկյան ունեցվածքն է` դրանից ածանցվող քաղաքական էֆեկտով: Նրա շուրջ տեղի ունեցող սկանդալային իրադարձությունների քաղաքական ուղերձները ակնհայտ են: Ըստ ամենայնի` իշխանությունն իր քայլերով Ծառուկյանին պարտադրում է գնալ դասակարգային պայքարի : Այս առումով զարգացումներն առջևում են և դիտարժան են լինելու:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 9345 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am